ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Ապոկալիպտիկը ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանության կառուցած իրականությունը

Ապոկալիպտիկը ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանության կառուցած իրականությունը
19.11.2025 | 10:52

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը «խոսում էր ապոկալիպսիսի», իսկ իշխանությունը՝ «կյանքի» մասին։

Նա անգամ կանխատեսում է, որ նույնն է լինելու նաև 2026թ. խորհրդարանական ընտրություններում։

Առնվազն տարակուսելի է, որ հենց Փաշինյանն է իր ընդդիմախոսներին մեղադրում ապոկալիպտիկ խոսույթի համար՝ այն դեպքում, երբ հենց իր իշխանությունն է բերել ազգային աղետների ամբողջ շարքը։

Այժմ ապոկալիպսիսի մասին խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ այն իրականությունը, որը ստեղծվել է վերջին վեց տարում․

● տարածքային կորուստներ,

● բանակի ծանր կորուստներ,

● Լեռնային Ղարաբաղի հայաթափում,

● սահմանային նոր սպառնալիքներ,

● ազգային անվտանգության համակարգի փլուզում,

● Հայաստանի միջազգային դիրքերի անհամեմատելի վատթարացում։

Մյուս կողմից, Փաշինյանը շարունակում է 2026-ի համատեքստում ՔՊ-ին ներկայացնել որպես «կյանքի» և «խաղաղության» միակ կրող՝ այն պայմաններում, երբ նրա իշխանությունը փաստացի դարձել է Հայաստանի պատմության ամենամահաբերը՝ թե՛ մարդկային, թե՛ պետական կորուստներով։

Սա սովորական կեղծ երկընտրանք է՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի։

Իրականում մարդիկ ամեն օր զգում են այն քաղաքականության հետևանքները, որոնք իշխանությունը փորձում է ներկայացնել որպես «խաղաղության» կամ «կյանքի» արդյունք։

2026-ի ընտրությունները չեն լինելու 2021-ի տրամաբանության կրկնությունը։

Այդ ընտրություններում որոշիչը լինելու են ոչ թե կարգախոսները, այլ մարդկանց ապրած կյանքը և պետության կրած հետևանքները։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ